հայերեն (Armenisch)
Ինքնավար կանանց ապաստարանում կանայք և նրանց երեխաները ստանում են
պաշտպանություն , խորհուրդ և աջակցություն , եթե նրանք ենթարկվել են
ֆիզիկական , հոգեբանական և / կամ սեռական բռնության կամ եթե նրանց սպառնում է
դա :
Բռնությունը բազմաթիվ դեմքեր ունի .
Ծեծ , սպառնալիք , գոռգոռոց , բանտարկություն , սեռական ոտնձգություն և
բռնաբարություն , հետապնդում , հարկադիր ամուսնություն , անտեսում , վերահսկվելղ ,
կանանց սեռական օրգանների խեղում (Female Genital Mutilation – FGM) և շատ
ավելին :
Ցանկացած կին և նրա երեխաները , ովքեր բռնության են ենթարկվել կամ սպառնացել
են իրենց ամուսնու , զուգընկերոջ , նախկին զուգընկերոջ , ընտանիքի , հարևանի կամ
այլ անձանց կողմից , կարող են ապաստան գտնել կանանց ապաստարանում :
Կանանց ապաստարան կարող է գալ յուրաքանչյուր կին՝ անկախ իր
• առողջական վիճակից
• կացության թույլտվությունից
• ֆինանսական վիճակից
Կանայք իրենք են կազմակերպում իրենց առօրյան և մնում են կանանց
ապաստարանում այնքան , որքան դա իրենց անհրաժեշտ է։
Աշխատակիցները պարտավոր են պահպանել գաղտնիությունը :
Խորհրդատվությունն ու կանանց ապաստարանում ապրելն անանուն է և անվճար :
Մեզ կարող եք գիշեր – ցերեկ կապ հաստատել 04321-46733 հեռախոսահամարով :
Արտակարգ իրավիճակների ցուցակ
Հնարավորության դեպքում խնդրում ենք ձեզ հետ բերել հետևյալ
իրերը / փաստաթղթերը .
• Հագուստեղեն
• Հիգիենայի ապրանքներ
• Անձնագիր / Երեխայի անձնագիր
• Ծննդյան վկայական
• Ամուսնության վկայական
• Բանկային քաղվածքներ
• Բանկային հաշվի քարտ
• Հարկային նույնականացման համարը
• Կանխիկ ( առկայության դեպքում )
• Առողջության ապահովագրության քարտ
• Կարևոր դեղամիջոցներ
• Վարձակալության պայմանագիր
• Բնակարանի բանալի
• Երեխայի նպաստի համարը
• Դեղին քննական գրքույկ
• Ծննդաբերության կտրոն
• Պատվաստման քարտ
• Դպրոցական պարագաներ / դպրոցական վկայականեր
• Խնամակալության հրաման / հայրության ճանաչում
• Սիրված խաղալիքներ
Քանի որ հետագայում ձեզ համար կարող է դժվար լինել ձեռք բերել պակասող
փաստաթղթեր , խնդրում ենք ձեզ հետ հնարավորինս շատ վերցնել :
Արտակարգ իրավիճակների դեպքում միշտ առաջին հերթին ձեզ և ձեր երեխաներին
ապահով պահեք :